«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Խասիաթդ մեռնի»

«Խասիաթդ մեռնի»
05.02.2013 | 00:46

Հրանտ Բագրատյան-Լևոն Տեր-Պետրոսյան հարաբերությունները մշտապես, նույնիսկ իրենց իշխանության ժամանակ, եղել են ոչ միանշանակ: Հայտնի է, որ Բագրատյանն անկախ մարդ էր ու շատ բան չէր հանդուրժում, Վազգենն ու Վանոն էլ հազար ու մի պատճառով չէին մասնակցում վարչապետ Բագրատյանի կառավարության նիստերին։ Երկու ուժայինները, լավատեղյակների պնդմամբ, բոյկոտում էին դրանք, և որքան էլ այն օրերին կատակում էին, թե «Լևոնը նախագահ է աշխատում Վանոյի մոտ», բոլոր դեպքերում, եթե Տեր-Պետրոսյանը պահանջեր, ուժային նախարարները ներկա կլինեին գործադիրների նիստերին:
Հետաքրքիր են դասավորվել այդ հարաբերությունները նաև այս օրերին. ըստ լավատեղյակների, մինչ առաջադրվելը Բագրատյանը խոսել է Տեր-Պետրոսյանի հետ, վերջինս նրան ասել է` եթե ես չառաջադրվեմ, դու կարող ես առաջադրվել:
Ինչպես տեսնում եք, պատմությունը կրկնվելու շատ «փիս խասիաթ» ունի: Հիմա էլ Տեր-Պետրոսյանի թիմի մյուս` ՀԱԿ անդամները «չեն մասնակցում» «կառավարության» նիստերին, իմա` չեն սատարում Հրանտ Բագրատյանին:
«Խասիաթ» է, ի՞նչ կարող ես անել:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ